Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒկրաինայի հարցով կհանդիպեն Ժնևում

ՈՒկրաինայի հարցով կհանդիպեն Ժնևում
12.04.2014 | 20:21

ՈՒկրաինայի հարցով քառակողմ հանդիպումն ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ տեղի կունենա ապրիլի 17-ին՝ Ժնևում: Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ