Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հարցը պետք է կարգավորել

Հարցը պետք է կարգավորել
04.05.2014 | 13:21

Վարշավայում մայիսի 2-ին տեղի ունեցած եռակողմ խորհրդակցությունների կարևորագույն արդյունքը Եվրահանձնաժողովի կողմից ՈՒկրաինայի գազի պարտքի ճանաչումն էր՝ լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Հանդիպումը կոնկրետ արդյունք չունեցավ: «Ես կարծում եմ, որ արդյունք չգրանցելու պատճառն այն էր, որ առաջին հանդիպումն էր, որտեղ կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումը 3 հիմնական հարցի շուրջ»,- ասել է Ալեքսանդր Նովակը: «Մենք լսեցինք ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտենգերի դիրքորոշումը: Նա հստակ հայտարարեց, որ ՈՒկրաինան չի վճարում գազի մատակարարման դիմաց, և որ այդ հարցը պետք է կարգավորել»,- ավելացրել է նախարարը:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ