Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պաշտպանության նախարարը այցելել է վիրավոր զինծառայողներին

Պաշտպանության նախարարը այցելել է վիրավոր զինծառայողներին
01.06.2014 | 14:34

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել է նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը, պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ադրբեջանական դիվերսիայի ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը:

Հոսպիտալում Օհանյանը մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայողներ Տարոնիկ Ղուկասյանին, Գևորգ Կարապետյանին, Ռուզվելտ Թորոսյանին և Արայիկ Հակոբյանին պարգևատրել է գերատեսչական մեդալներով, հետաքրքրվել է նրանց առողջությամբ, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց ծնողներին:

Պաշտպանության նախարարը հետաքրքրվել է նաև վերջին օրերին մարտական հենակետերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից վիրավորված ժամկետային զինծառայող Աշոտ Գրիգորյանի առողջական վիճակով և մաղթել արագ ապաքինում:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ