Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ջոզեֆ Բայդենը աջակցում է Պետրո Պորոշենկոյին

Ջոզեֆ Բայդենը աջակցում է Պետրո Պորոշենկոյին
20.06.2014 | 12:52

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին երկրի արևելքում ձեռնարկվող գործողությունների մեջ: «Կողմերը մտքեր են փոխանակել ՈՒկրաինայի նախագահի խաղաղության ծրագրի կատարման ընթացի վերաբերյալ: ԱՄՆ-ի փոխնախագահը վճռականորեն պաշտպանել է ՈՒկրաինայի նախագահի ջանքերը՝ ՈՒկրաինայի արևելքում խաղաղության վերականգնման ուղղությամբ»,-հաղորդել է ՈՒկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Պորոշենկոն նախօրեին ասել էր, որ սահմանի վերահսկողության վերականգնումից հետո հրաման կտա դադարեցնել գործողությունները Արևելքում՝ կարճ ժամանակով, որի ընթացքում համաներում է հայտարարված նրանց համար, ովքեր վայր կդնեն զենքը և ծանր հանցագործություններ չեն կատարել: Նա խոստացել է միջանցք բացել, որ զինյալները հնարավորություն ունենան առանց զենքի հեռանալ ՈՒկրաինայից: ՈՒկրաինայի նախագահի նախաձեռնությանը ԱՄՆ-ի աջակցության մասին լրագրողներին ասել է նաև պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ