Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Оբաման Մերկելի ու Քեմերոնի հետ՝ ընդդեմ Պուտինի

Оբաման Մերկելի ու Քեմերոնի հետ՝ ընդդեմ Պուտինի
19.07.2014 | 22:39

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Կրեմլը չձեռնարկի ՈՒկրաինայում իրավիճակի լիցքաթափման քայլեր՝ հաղորդել է Reuters-ը:
«Համաձայնելով ճգնաժամի դիվանագիտական հաղթահարման ջանքերը շարունակել՝ նրանք հաստատեցին իրենց սերտ շփումների վճռականությունը: Նրանք կարծում են, որ կարող են լրացուցիչ քայլեր պահանջվել»,-նշել են ԱՄՆ վարչակազմում: «Նրանք ընդգծել են, որ Ռուսաստանն ուղղակի պարտավոր է դադարեցնել ՈՒկրաինայի արևելքի անջատողականներին ծանր զինտեխնիկայի մատակարարումները և այլ աջակցություն ցույց տալ»,-նշվում է հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարները կարծում են, որ հետագայում էլ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, եթե Ռուսաստանը շարունակի խուսափել ՈՒկրաինայի կոնֆլիկտի լիցքաթափման քայլերից՝ հաղորդել է Սպիտակ տունը:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ