Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ջեյմս Ուորլիքն արդյունավետ է գնահատել Սարգսյան––Քերրի–Ալիև հանդիպումը

Ջեյմս Ուորլիքն արդյունավետ է գնահատել Սարգսյան––Քերրի–Ալիև հանդիպումը
05.09.2014 | 19:13

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև` Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը:
«Ուելսում Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:
Երեկ երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյուպորտում կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ