Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նորից պահանջում են վարչապետին

Նորից պահանջում են վարչապետին
16.10.2014 | 15:14

Կառավարության նիստի օրը նոր խնդիր է ծագել՝ Եկմալյան փողոցի բնակիչները փակել էին Տիգրան Մեծ փողոցը: Նրանք բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով իրենց բնակարանները և հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: ՈՒթ տարի՝ նրանք մնացել են անտուն, մինչդեռ քանդելիս խոստացել են 2 տարում շենք կառուցել: Բնակիչները կառավարության մուտքի մոտ են, ցանկանում են հանդիպել վարչապետին:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ