Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օլանդը Սարգսյանին և Ալիևին առաջարկել է մշակել մեծ խաղաղության պայմանագիր

Օլանդը Սարգսյանին և Ալիևին առաջարկել է մշակել մեծ խաղաղության պայմանագիր
28.10.2014 | 12:34

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ավելի ուշ բանակցություններին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը: Այս մասին փոխանցում է apa.az-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությանը: Հանդիպումը հնարավորություն է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնելու երկխոսությունը զինված միջադեպերի համատեքստում, որոնք տեղի են ունեցել անցած ամռանը՝ հակամարտության գոտում և ուղեկցվել են բազամաթիվ կորուստներով: Օլանդը նշել է լարվածության թուլացման կարևորությունը հակամարտության գոտում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են Միջազգային կարմիր խաչի հովանու ներքո տեղեկություններ փոխանակել անհետացած անձանց մասին:

Նախագահ Օլանդը կողմերին կոչ է արել բանակցությունների միջոցով ջանքեր ներդնել հակամարտության կարգավորման գործընթացի արագացման համար՝ միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների հիման վրա: Օլանդը նաև կոչ է արել հաղթահարել տարաձայնություններն ու անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել սեփական ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար: Ֆրանսիայի նախագահն առաջարկել է սկսել մեծ խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքները:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ