Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օդապարուկների օր

Օդապարուկների օր
03.11.2014 | 11:40

Նոյեմբերի 16-ին Սևանա լճի մոտակայքում՝ Արտանիշ գյուղի հարակից ափ, օդ կբարձրանան բազմաթիվ օդապարուկներ։

Ափին տեղակայված Արտանիշ գյուղի հարակից դաշտերում օդապարուկների թռիչքը խանգարող շինություններ չկան, փոխարենն այստեղ փչող քամիները կարծես հատուկ ստեղծված են բացօթյա գունեղ ժամանցի` օդապարուկներ պարացնելու համար:
Կազմակերպիչներն առաջարկում են միանալ միջոցառման նախապատրաստական աշխատանքներին և հատուկ մասնագետ-վարպետի օգնությամբ շուրջ մեկ ժամվա ընթացքում պատրաստել սեփական օդապարուկը (անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրվում են կազմակերպիչների կողմից):
Մասնակիցներին սպասվում է բացօթյա ժամանցի գունեղ ու հրաշալի օր: Այն ոչ միայն սիրելի օդապարուկով ուրախանալու և շրջապատին ուրախացնելու լավ առիթ է, այլև նրա միջոցով մրցանակներ շահելու հրաշալի հնարավորություն. կազմակերպիչներն ու օդապարուկի սիրահար ժյուրիի անդամները մասնակիցների համար հետաքրքիր մրցույթներ են պատրաստել:
Նախագիծն իրականացվում է «Օսըմ» (Awesome) հիմնադրամի երևանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ:

Դիտվել է՝ 2868

Մեկնաբանություններ