Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դեկտեմբերի 28-ից հունվարի 12-ը՝ անընդմեջ նոր տարի

Դեկտեմբերի 28-ից հունվարի 12-ը՝ անընդմեջ նոր տարի
03.12.2014 | 18:26

2015-ի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կառավարության որոշումով տեղափոխվելու են այս տարվա դեկտեմբերի 20-ի և 27-ի՝ շաբաթ օրեր: Հունվարի 6-ին` երեքշաբթի օրը, նշվում է Սուրբ ծնունդը, հաջորդ օրը՝ հունվարի 7-ը Մեռելոց է: 2015-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը: Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 12-ը անընդմեջ նոր տարի կդառնա:

Դիտվել է՝ 4329

Մեկնաբանություններ