Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ֆիլիպիններում անձրևի տակ Հռոմի պապին լսել է երեք միլիոն մարդ

Ֆիլիպիններում անձրևի տակ Հռոմի պապին լսել է երեք միլիոն մարդ
19.01.2015 | 11:21

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մոտ երեք միլիոն հավատացյալներ, անտեսելով հորդառատ անձրևը, ներկա են եղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին, որը նվիրված էր Ֆիլիպիններում «Հեյիան» անվամբ 2013 թվականի մրրիկի զոհերի հիշատակին։
Դիմելով հավատացյալներին՝ Հռոմի պապը խոսել է Ասիայի երեխաներին սատարելու անհրաժեշտության մասին։ «Մենք պարտավոր ենք օգնել մատաղ սերնդին, թույլ չտալ, որ նրանք կորցնեն հույսը և դատապարտվեն կյանքը փողոցներում շարունակելու ճակատագրին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Ֆիլիպինների մոտ 100 միլիոն բնակիչներից 80 միլիոնը կաթոլիկ են։

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ