Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

ԱԺ պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ կմեկնի Ղարաբաղ

ԱԺ պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ կմեկնի Ղարաբաղ
05.02.2015 | 12:06

Առաջիկայում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ կմեկնի Լեռնային Ղարաբաղ, մեկնումի նպատակը շաբաթ օրը Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» խափանված ավտոերթի և մասնակիցների ծեծի վերաբերյալ հնարավոր բոլոր կողմերի փաստարկները լսելն է՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը Ղարաբաղ տանող ճանապարհին։ Պատվիրակությունում ներկայացված կլինեն ԱԺ բոլոր խմբակցությունները, բացառությամբ ՀԱԿ-ի։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փոխանցեց, որ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ԼՂ իշխանությունների վրա, հետևաբար իրենք գործադիր իշխանությունների, ոչ թե օրենսդիրների քայլերի անհրաժեշտությունն են տեսնում։

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ