Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ասում են...

Ասում են...
24.02.2015 | 00:29

...թե ԲՀԿ-ն կարող է զրկվել թիվ մեկ խոսափողից՝ գիշերուզօր կուսակցության ու Գագիկ Ծառուկյանի գովքն անող «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Չնայած ԲՀԿ-ում դեռ հերքում են այս լուրերը, բայց ասում են, արդեն պայմանավորվածություն կա, որ այդ հեռուստաընկերությունը պետք է գնի Խաչատուր Սուքիասյանը:

Դիտվել է՝ 2308

Մեկնաբանություններ