Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

«Հայաստանում հրատարակվող գրքերը սպառվում են միայն Հայաստանում»

«Հայաստանում հրատարակվող գրքերը սպառվում են միայն Հայաստանում»
11.06.2015 | 12:39

Հրատարակիչները հաճախ դժգոհում են հարկային քաղաքականությունից: Ենթադրվում է, որ գրքի բիզնեսը պետք է այս կամ այն կերպ խրախուսվի:

Մշակույթի փոխնախարար ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «Իրատեսի» այս դիտարկմանն ի պատասխան ասաց, որ վերջին շրջանում կարծես այդ դժգոհությունը չկա. «Ժամանակին ավելացված արժեքի հետ կապված խնդիր ծագեց, որը հետո պարզվեց, որ ընդամենը ձևակերպումների խնդիր է»:
Փոխնախարարի փոխանցմամբ` այսօր Հայաստանում հրատարակվող գրքերի 90 տոկոսը (հրատարակիչների ազգային ասոցիացիայի տվյալներով) ավելացված արժեքի հարկից ազատված է: Խոսքը դասագրքերի, մանկական և մի շարք այլ գրքերի մասին է, որոնց ցանկը սահմանված է օրենքով. «Կարծում եմ, խնդիրն այստեղ առաջին հերթին հարկային քաղաքականությունը չէ: Մենք ունենք շուկայի ընդլայնման խնդիր, կա նաև հայերենի լեզվական առանձնահատկությունը, ըստ որի` Հայաստանում հրատարակվող գրքերը միայն Հայաստանում են սպառվում, կա գրախանութների խնդիր, որոնք կարող էին ավելի շատ լինել, քան ունենք այսօր»:

Ներսես Տեր-Վարդանյանի գնահատմամբ` խնդիրը բազում կետերից է բաղկացած, և հարկային քաղաքականությունն այստեղ մի փոքր մասնիկ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Ներսես Տեր-Վարդանյանի հետ զրույցի մանրամասները` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ