Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մամուլի ասուլիս ՀՀ ՊՆ-ում

Մամուլի ասուլիս ՀՀ ՊՆ-ում
02.10.2015 | 14:31

Հոկտեմբերի 1-ին ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական համակարգի ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, արձանագրվել է, որ անցած շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային սպառազինություն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 25-30-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրմանը նպատակաուղղված սադրիչ և անհեռատես քայլերին, հայկական կողմի համարժեք գործողություններին: Մամուլի ասուլիսը ուղեկցվել է հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին և ենթակառույցներին հասցված վնասների մասին պատմող փաստագրական տեսանյութի ներկայացմամբ: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանական համակարգի ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ