ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԷՑ-ը նոր տնօրեն ունի

ՀԷՑ-ը նոր տնօրեն ունի
17.10.2015 | 12:15

ՀԷՑ-ի նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը՝ հաղորդել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: «Մինչ այս, Կարեն Հարությունյանը ինչպես համակարգում, այնպես էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում երկար տարիների աշխատանքային փորձ ունի»,- ասել է Սարջանյանը:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ