ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինան չեղյալ հայտարարեց ազատ առևտրի ռեժիմը Ռուսաստանի հետ

ՈՒկրաինան չեղյալ հայտարարեց ազատ առևտրի ռեժիմը Ռուսաստանի հետ
04.01.2016 | 13:33

ՈՒկրաինան մեկ տարով չեղյալ է հայտարարել ազատ առևտրի ռեժիմը Ռուսաստանի հետ. ռուսաստանյան ապրանքների ներմուծման համար գործում են նոր մաքսատուրքեր: ՈՒկրաինայի կառավարությունը սահմանել է ռուսական 43 ապրանքատեսակների ցանկ, որոնց ներկրումն արգելվում է հունվարի 10-ից օգոստոսի 6-ը :

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ