ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ամերիկյան ընկերություններ, բարի գալուստ»

«Ամերիկյան ընկերություններ, բարի գալուստ»
03.02.2016 | 11:44

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրախ է ողջունել ամերիկյան ընկերություններին, որոնք ներդրումներ կանեն Իսլամական Հանրապետության տնտեսության մեջ՝ հաղորդում է Reuters-ը: «Եթե ամերիկյան ընկերությունները ցանկանում են ներդրում կատարել Իրանում, զարգացնել Իրանի արդյունաբերությունը, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում, բարի գալուստ»՝ ասել է Հասան Ռոհանին:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ