Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ասում են...

Ասում են...
12.02.2016 | 00:51

...թե Հովիկ Աբրահամյանն իր անցած «բեղմնավոր» ուղու բավականին դժվար փուլում է և ստիպված է բազում-բազմաթիվ խոչընդոտներ ոստնել: Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման ԵԱՀԿ-«ժմիգյան» դարդ ու ցավի, կադրային «հողանցման», տնտեսության անէացման էս դառը օրերը քիչ էին, ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայան էլ ասել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող ավտոմեքենաները ապօրինի են հարկվել, որից էլ ստացվել է բավականին կլորիկ գումար, ինչն անթույլատրելի է: Կառավարության կուլիսներում ասում են. «Դե օֆշորը դու հիմի տես», նկատի ունենալով, թե ո՛վ է Վալովայայի անմիջական «շեֆը»: Այո, խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է, ում, ոմանց կարծիքով, «հակադարձեց» Հրանտ Բագրատյանը` ասելով, թե դիմելու է պարոն Պուտինին, որպեսզի ՀՀ նախկին վարչապետին «գործից հանի»: Ասում են նաև, թե վերջին շրջանում Բագրատյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությոնները բավականին ջերմ են:

Դիտվել է՝ 2869

Մեկնաբանություններ