ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

2016-ի հունվարին Հայաստանի բյուջեի հարկային եկամուտները կրճատվել են

2016-ի հունվարին Հայաստանի բյուջեի հարկային եկամուտները կրճատվել են
06.03.2016 | 18:34

Տարեսկզբին հարկային ոլորտում նախորդ տարվա բացասական միտումները շարունակվել են: Պաշտոնական տվյալներով, հունվարին պետբյուջեի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են գրեթե 2,1 մլրդ դրամով (կամ 2,7 %-ով): Առանց նպատակային սոցվճարների այդ ցուցանիշներն ավելի են վատանում՝ կազմելով գրեթե 2,3 մլրդ դրամ և 3 %-ի անկում: ԱԱՀ-ն 3,2 %-ով դանդաղեցրել է ընդհանուր հարկային եկամուտների դինամիկան:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ