Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

ՀՀԿ-ն քննարկեց ռազմական ընդհանուր իրավիճակը

ՀՀԿ-ն քննարկեց ռազմական ընդհանուր իրավիճակը
17.04.2016 | 12:22

ՀՀԿ խորհրդի նիստում, որին մասնակցում էին ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել է ռազմական ընդհանուր իրավիճակը՝ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Պաշտպանության նախարարը ներկայացրեց իրավիճակը՝ այն, ինչ մամուլից դուք տեղյակ եք, առանձնապես ոչ մի բան չկա: Որոշումներ չեն կայացվել, ընդհանուր հայտարարություն և տեղեկատվություն է տրվել» - ասաց Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 3427

Մեկնաբանություններ