ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Brexit-ը հանգեցրել է տրիլիոնների կորստի

Brexit-ը հանգեցրել է տրիլիոնների կորստի
26.06.2016 | 00:20

Եվրամիությունից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշումը համաշխարհային շուկաներում առաջացրել է անկումային գործընթացներ, գրանցվել է մոտ 2 տրիլիոն դոլարի կորուստ:

Բորսաներում գրանցվել է 5 տոկոսի անկում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և աշխարհի առաջատար մյուս երկրների ղեկավարները հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն բրիտանական հանրաքվեից հետո ի հայտ եկած տնտեսական անորոշությունը հաղթահարելու համար:

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ