Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

ՀՀԿ-ն արդեն անզոր է հաշտեցնել ընդդիմադիրներին

ՀՀԿ-ն արդեն անզոր է հաշտեցնել ընդդիմադիրներին
18.10.2016 | 16:04

«Ձեզ երբ պետք է` իշխանական եք, երբ պետք է՝ ոչ իշխանական, երբ պետք է՝ կիսաիշխանական: Մի հատ կողմնորոշվեք, ոչ թե մի գիշերվա մեջ Երևանից եկեք հուշագիր ստորագրեք ու էդ տղերքին ասեք՝ գյադեք, էս յան, գյադեք, էն յան: Դուք չեք կարող լոռեցիներին էդ ձև բան անել: Նրանք դավաճաններ չեն, ձեր ավագանու անդամներին գնացեք ու ուշադիր ուսումնասիրեք, դուք չեք կարող նրանց թելադրել»,- այսօր խորհրդարանում անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ու դիմելով ընդդիմադիր ուժերին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Պատգամավորը հակադարձեց նաև այն ընդդիմադիրներին, ովքեր ՀՀԿ-ին մեղադրում են «մարդագողության» մեջ։

«Մենք մարդագողությամբ չենք զբաղվել, իսկ դուք զբաղվել եք մարդորսությամբ, որ ձայներ հավաքեք ու ձեր դեմքը պահեք: Ես ձեզ պաշտոնական հայտարարում եմ՝ եթե հինգ օր էլ անցավ, չգտաք մեղավորներին, սկսելու եք մեկդ մյուսին անվանական մեղադրել, և մի հատ խայտառակ իրավիճակ է լինելու: Կարող է մենք էլ անզոր լինենք ձեզ հաշտեցնելու»։
ՀԱԿ-ին ևս ակնարկ ուներ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։ Այն հայտարարությունները, թե ՀՀԿ-ն մարդկանց կաշառել է, պատգամավորն անհիմն է որակում և հեգնում. «Ամբողջ Վանաձորում ձեզ 400 հոգի ձայն տվեց, այսինքն՝ բոլորը կաշառվա՞ծ էին, միայն այդ 400-ն էին անկաշա՞ռ»: Իսկ Վանաձորում կոալիցիա կազմած ուժերին (ՀՎԿ, ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան») Բաղդասարյանը մեղադրեց, որ ցուցակներում ոչ քաղաքական մարդկանց են ընդգրկել, մինչդեռ խոսում են քաղաքական և գաղափարական ընտրությունների մասին։

«Մի ընտանիքից երեք տարբեր մարդիկ երեք տարբեր ցուցակներում են: Եվ, ընդ որում, շատ ամուր ընտանիքներ են: Այլ խնդիր է, որ եթե դուք այնքան քաղաքական կամք ունենայիք, որ այդ ցուցակները կազմեիք քաղաքական մարդկանցով և կազմեիք կոալիցիա, դուք իրավունք ունեիք պահանջելու, որ այդ մարդիկ իրենց քաղաքական պայմանավորվածությունները խախտեցին: Քաղաքական պայմանավորվածությունները խախտում են քաղաքական գործիչները»: Եվ որպես լոռեցի վերջում խնդրեց. «Քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահեք լոռեցիներից, լոռեցիներին պիտակներ մի տվեք, այդ մարդիկ գիտեն իրենց գործը, նրանք գնացել են իրենց ավագանու ցուցակում ընդգրկվելու համար, չեն գնացել ձեր քաղաքական երազանքներն ի կատար ածելու»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ