Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Անցած համարեք էտապը, երբ որևէ մեկը որևէ մեկից պիտի թույլտվություն խնդրի

Անցած համարեք էտապը, երբ որևէ մեկը որևէ մեկից պիտի թույլտվություն խնդրի
07.12.2016 | 11:37

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը արտառոց չի համարում։ «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։ Պարոն Ծառուկյանը երբ ուզում է, կարող է վերադառնալ, ես դա շատ նորմալ եմ համարում։ Ովքեր են վալերյանկա խմում, թող իրենք մտածեն ինչու են այդ պատճառով վալերյանկա խմելու։

Դա իրենց գործն է, իսկ մենք փորձ ունենք բոլորի հետ համագործակցելու, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի»,- ասաց պատգամավորը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ ՀՅԴ-ն Գագիկ Ծառուկյանի վերադարձի մեջ խնդիր չի տեսնում, այն գործիչները, ովքեր ունակ են ազդել քաղաքական պրոցեսների վրա, ավելի լավ է քաղաքական դաշտ գան, քան մնան ստվերում։

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է վերադառալ առանց Սերժ Սարգսյանի թույլտվության, Արմեն Ռուստամյանն ընդգծեց. «Կարծում եմ՝ մենք պետք է անցած համարենք այն էտապը, երբ որևէ մեկը որևէ տեղ գնալու համար որևէ մեկից պիտի թույլտվություն խնդրի։ Ես սա մեր մեծ ձեռքբերումն եմ համարում։ Ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական ուժ իր անելիքները պետք է ինքնուրույն որոշի»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ