Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հովիկ Աբրահամյանի ազգականները ՀՀԿ-ից դուրս են գալիս

Հովիկ Աբրահամյանի ազգականները ՀՀԿ-ից դուրս են գալիս
01.02.2017 | 23:39

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լուրը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:


Մեկ շաբաթ առաջ՝ ՀՀԿ խորհրդի նիստի օրը, լրագրողների հետ զրույցում Կարինե Պողոսյանը վստահեցրել էր, որ դուրս չի գալու ՀՀԿ-ից: Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, ևս այլևս ՀՀԿ-ում չէ:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ