Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

ՕԵԿ-ը դեմ է ընտրությունների օրը փոխելուն

ՕԵԿ-ը դեմ է ընտրությունների օրը փոխելուն
09.02.2017 | 22:59

«Հայկական վերածնունդը» նպատակահարմար չի համարում խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու հարցով գնալ Սահմանադրական դատարան։ «Եթե սա արվում էր, պիտի վաղուց արվեր։ Մեր ուժերը դրա վրա դնել ընտրարշավի մեկնարկի նախաշեմին նպատակահարմար չենք գտնում։ Իհարկե, կարելի էր և մեկ այլ օր նշանակել ընտրությունների օրը, որ չհամընկներ ապրիլի 2-ի հետ, բայց խնդիրն այլ է։ Օրն արդեն նշանակվել է, քարոզչական մեքենան արդեն աշխատում է։ Ներկայումս չենք կարող այս խնդիրները թողնել և զբաղվել այդ հարցով։ Ընտրարշավի նախօրեին դա առաջնահերթ խնդիր չէ»՝ ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս փուլում ընտրությունների օրվա տեղափոխման հարցի բարձրաձայնումը ուժերի ծախս է լինելու: «Եթե այս հայտարարությունն ավելի շուտ լիներ, հնարավոր է միանայինք, բայց այսօր՝ քարոզարշավի մեկնարկի շեմին, ուժերն այս ուղղությամբ նետել չենք կարող», - նշել է պատգամավորը:

Մհեր Շահգելդյանը գտնում է, որ ուժերը պետք է ծախսել ոչ թե ընտրությունների օրվա փոփոխության, այլ հասարակությանը մոբիլիզացնելու համար. «Մենք մեր քաղաքացիներին պիտի աշխատենք մոբիլիզացնել, որպեսզի ոչ ասեն այն քաղաքանությանը, որը տարվում է իշխանության կողմից։ Կարծում եմ, սա մեր առաջին խնդիրն է»։

Դիտվել է՝ 2737

Մեկնաբանություններ