Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Տուժելու են նաև նորմալ, լուրջ լրատվականները

Տուժելու են նաև նորմալ, լուրջ լրատվականները
16.01.2018 | 12:28

Facebook սոցցանցում փոփոխություններ են սպասվում: Հոդվածները, տեսանյութերը, որ նախկինում առանց հրավերի հայտնվում էին նորությունների բաժնում, այսուհետ սահմանափակվելու են: Facebook-ի հիմնադիրը հայտարարել է, որ բիզնես ընկերությունները, բրենդները և լրատվական կայքերը սկսել են ստվերել սոցիալական մեդիայի անձնական բովանդակությունը:


Մեդիա-փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի ամիս է, ինչ սկսվել են փոփոխությունները, հիմա ավելի մեծ ծավալներ կընդունեն, ինչի արդյունքում մարդիկ ավելի շատ կտեսնեն իրենց ընկերների հրապարակումները, քան կայքերի. «Փոփոխությունները պատճառաբանվել են մի շարք հետազոտություններով, որոնց արդյունքում պարզվել է, որ մշտապես լրահոսին հետևող մարդկանց մեջ ծանր, դեպրեսիվ ապրումներ են առաջանում, նրանք ավելի տխուր են, քան այն մարդիկ, ովքեր շփվում են ընկերների հետ, ընտանեկան լուսանկարներ են նայում-հավանում, զրուցում են մեսինջերով»: Այս կերպ Facebook-ը փորձում է պահել իր լսարանը, որ նրանք չարտագաղթեն ուրիշ սոցցանցեր, սակայն Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ սա նաև բիզնես մոդել է, որովհետև, բնականաբար, պորտալները կշարունակեն շփվել մարդկանց հետ, բայց արդեն գումարով, և ստիպված կլինեն ավելի շատ գումար ծախսել գովազդի համար: Նրա տեղեկացմամբ` տեսանելի են լինելու նաև հանրահայտ գրառումները, որոնք քննարկումներ են առաջացնում սոցցանցում:


Փոփոխությունները դրական միտում ունեն այն առումով, որ սենսացիաներով, էժան լրահոսով գոյատևող կայքերը դուրս կմղվեն, և դաշտը կմաքրվի: Սակայն փորձագետը նկատում է, որ ընդհանուր առմամբ այնքան էլ դրական չէ ֆեյսբուքյան նոր մոդելը, որովհետև դրա արդյունքում մեծապես տուժելու են նաև նորմալ, լուրջ լրատվականները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ