Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եվ նորից դեպի «Եվրատեսիլ»

Եվ նորից դեպի «Եվրատեսիլ»
19.01.2018 | 14:27

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Երկու ամիս շարունակ նախագծի ստեղծագործական խումբը ստացել է տասնյակ հայտեր Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Շուրջ 100 դիմորդից ընտրվել են այն 20 մասնակիցները, ովքեր փետրվարին հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ին, որը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:


Մրցույթում որոշ փոփոխություններ են գրանցվել. «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցող արտիստը ներկայացնելու է հենց այն երգը, որով պատրաստվում է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2018»-ում։ Ժյուրին լինելու է միջազգային։ Որոշ փոփոխություններ կան նաև մրցույթի կանոններում, մասնավորապես, արգելվելու է պատվիրակությունների կազմում ընդգրկել անձանց, որոնց չի կարելի մտնել այն երկիր, որտեղ անցկացվելու է միջոցառումը: Քաղաքականացված մրցույթը փորձում է զերծ մնալ քաղաքական բնույթի սկանդալներից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ