Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հանրապետականները անպատժելիության մթնոլորտ են տարածում ԱԺ շենքում

Հանրապետականները անպատժելիության մթնոլորտ են տարածում ԱԺ շենքում
06.02.2018 | 14:05

ԱԺ նիստում ձայների մեծամասնությամբ՝ կողմ 7, դեմ 52, ձեռնպահ 6, մերժվեց Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի ծեծկռտուքը քննելու համար ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը։ Մինչ քվեարկությունը, նախագծի հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կոչ արեց ընդգրկել նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ և քննարկել` «Մենք ոչինչ չենք անձնավորում, տեղի է ունեցել պատգամավորի ինստիտուտի նկատմամբ ոտնձգություն»։

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել։ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ անձի անմեղության կանխավարկածի խախտում կա նախագծում և անընդունելի է խորհրդարանական մեծամասնության համար։ Երբ նախագծի ընդունումը մերժվեց, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Կարող ենք արձանագրել, որ պատգամավորը կարող է հարձակվել մեկ այլ պատգամավորի վրա, ընդ որում՝ ոչ թե անձնական, այլ քաղաքական հողի վրա։ Արձանագրում ենք, որ հանրապետականները անպատժելիության մթնոլորտ են տարածում նաև այս շենքում»:

Դիտվել է՝ 1737

Մեկնաբանություններ