Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

ԸՕ-ը չհոգնեց բարեփոխվելով

ԸՕ-ը չհոգնեց բարեփոխվելով
08.03.2019 | 16:48

Իշխանությունը քաղաքական օրակարգը, այսպես ասած, զբաղեցնող նոր թեմա դրեց շրջանառության մեջ։ Այս շաբաթ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերին հրավիրում է միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։ «Եվ ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք այդ թվում և սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, այսինքն՝ գործող ունենք, բայց երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք նաև ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել», - նշել է Միրզոյանը։

Ի դեպ հավելենք, որ նախորդ խորհրդարանում ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը երկու անգամ տապալվեց։
Մեր երկրում հարկային ու ընտրական օրենսգրքերը միշտ բարեփոխվում են՝ ամեն տարվա աշնանը, ձմռանը, գարնանը, ամռանը, սակայն ոչ տնտեսության վիճակն է բարելավում, ոչ էլ ընտրություններից են գոհ լինում քաղաքական ուժերը։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ անկախ ընտրական օրենսգրքից, եթե հասարակությունը ցանկացավ ունենալ մեկ օրվա քաղաքական կենսագրությամբ պատգամավորների, ուրեմն այդպես էլ կլինի։ Այստեղ ոչ մի օրենք, ընտրական մեխանիզմ չի կարող ոչինչ անել։ Նախորդների ԸՕ-ի բարեփոխումների միտումը հասկանալի էր, որովհետև ամեն ինչ արվում էր իրենց իշխանությունը պահելու համար։ Սակայն տեսանք՝ ում հագով կարված կոստյումը ով հագավ։


Հիմա միանձնյա իշխանություն ձևավորած ուժի բարեփոխումներ անելու նպատակը ո՞րն է։ Միայն թե չասեն այլ ուժերին քաղաքական հարմար պայմաններ ստեղծելը։ Միթե նրանց պարագայում էլ իշխանության պահելու հեռահար ցանկություն չկա։
Այնպես որ, այս իշխանությունը երևի ամենից լավ գիտի, որ ոչ մի բարեփոխված ԸՕ բանի պետք չէ, եթե ժողովուրդը որոշեց մերժել այս կամ այն ուժի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ