Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Թշնամին Արցախի տարբեր բնակավայրեր դիվերսիոն ներթափանցման փորձեր է արել. Հովհաննիսյան

Թշնամին Արցախի տարբեր բնակավայրեր դիվերսիոն ներթափանցման փորձեր է արել. Հովհաննիսյան
23.10.2020 | 11:12

Արցախյան սահմանի ամբողջ երկայնքով երեկ՝ հոկտեմբերի 22-ին, թշնամին շարունակել է հարձակողական գործողությունները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մարտերը տարբեր ուղղություններով են եղել՝ հյուսիս, հարավ, կենտրոնական:

«Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ: Դիվերսիոն խմբերը ներթափանցման փորձեր են արել բնակավայրերի ու ճանապարհային հանգույցների ուղղությամբ: Նմանատիպ փորձեր դեռ էլի կլինեն»,- նշում է Հովհաննիսյանը:


ՊՆ ներկայացուցիչն ավելացնում է նաև, որ մարտական հիմնական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի ու օդուժի միջոցով: Հետևակի մասնակցությունը նվազագույն են հասցրել:

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ