Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում հարձակման մեջ

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում հարձակման մեջ
28.10.2020 | 21:28

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, Սիրիայի Իդլիբ նահանգում հարձակվել է ընդդիմության ուսումնական ճամբարի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռուսաստանի հարձակումը Իդլիբի շրջանում տեղակայված ընդդիմության ուսումնական ճամբարի վրա ցույց է տալիս այնտեղ կայուն խաղաղություն և հանգստություն հաստատելու ցանկության բացակայությունը»,- ասել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունում:

Սիրիայի Al-Watan -ը, հղում անելով Իդլիբի առողջապահության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Իդլիբում ահաբեկիչների ռազմամարզական ճամբարի վրա ռուսական օդատիեզերական ուժերի ավիահարվածից 40 գրոհային է սպանվել և առնվազն 60-ը՝ վիրավորվել:

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ