Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Գիշերը Ստեփանակերտում հանգիստ էր

Գիշերը Ստեփանակերտում հանգիստ էր
02.11.2020 | 13:47

Գիշերը Ստեփանակերտում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել։ Ուշ երեկոյան մի քանի անգամ, շատ կարճ, տագնապի ազդանշանն է միացել։ Ավելի ուշ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդեց, որ Ստեփանակերտում հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է՝ կապված երկնքում հայտնվող ադրբեջանական օդուժի սպառնալիքների հետ։


Կեսգիշերից հետո ոչ պայթյունի ձայներ են լսվել, ոչ ազդանշանն է միացել։

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ