Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Երբ է նախատեսվում անցկացնել արտահերթ ընտրությունները

Երբ է նախատեսվում անցկացնել արտահերթ ընտրությունները
09.12.2020 | 14:28

«Ժողովուրդը» գրում է.

«Նախօրեին ՀՀԿ վերնախավը քննարկում է ունեցել, որի ժամանակ հայտարարվել է, թե Հայաստանում առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու ու պետք է շատ ակտիվ պատրաստվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ականներին ասել են, թե ընտրությունները լինելու են մայիս-հունիս ամիսներին, ինչի համար էլ պետք է բոլոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ կարելի է ասել, որ գրեթե նույն ժամանակահատվածի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր փակ հանդիպումներում խոսում ԱԺ արտահերթ ընտրությունների մասին:


Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս գործարարների հետ է առանձին-առանձին հանդիպումների ժամանակ իր խոսքում ակնարկել, որ պետք է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրությունների ու հորդորել է միասին գնալ այդ ընտրություններին: Այսինքն, կարելի է ասել, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն ժամանակահատվածում են պլանավորում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն քաղաքական իշխանությունները դրա մասին չեն ցանկանում դեռևս բարձրաձայնել»:

Դիտվել է՝ 6310

Մեկնաբանություններ