Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հեծանիվով ավտոշարասյուն «հայտնագործեց»

Հեծանիվով ավտոշարասյուն «հայտնագործեց»
13.12.2023 | 15:20


Հոլանդիան իրեն Նիդեռլանդներ է կոչում, որպեսզի աշխարհում չասոցացվի այդ երկրում մեծ տարածում գտած, Հոլանդիա այցելած զբոսաշրջիկների տեսած պոռնկության հետ։ Իմ վաղեմի ծանոթ Կարեն Գիլոյանն ասում է, որ Հայաստանը Հոլանդիա կդարձնեն։ Պոռնկության, այլասերվածության տարածվածության առումով Հայաստանը վաղուց Հոլանդիա է:

Ինչ վերաբերում է հեծանիվներին:

Ծանոթ-ընկեր ունեմ, ով հմուտ որսորդ է, իր որսորդության մասին 7 գիրք է հրատարակել։ Մի օր ասացի, որ ես էլ եմ ուզում որսորդ դառնալ, ասաց՝ անիմաստ է, եթե ջահել տարիքում որսորդ չես դարձել, հիմա չարժե։ Ով հեծանիվ է սիրում, վաղուց հեծանիվ ունի, քշում է, երեխաների համար էլ իրենց ծնողներն են հեծանիվ գնում։ Ցուցադրական բաներ անել պետք չէ, Նիկոլ Փաշինյանը մի օր ցուցադրական ձևով հեծանիվով գործի գնաց, իսկ հիմա նրա ավտոշարասյան երկարությունը կիլոմետր է, մի տեղ նրա մեկնելու ժամանակ բոլոր փողոցները փակում են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4364

Մեկնաբանություններ