Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բեռնաձին է լոկ մնացել

Բեռնաձին է լոկ մնացել
17.01.2024 | 19:26

Չարությունս արդեն չկա,

թե որ լիներ՝ սանձակտուր նժույգի պես

դուրս կվազեր չարքապաստան այս վանդակից,

ուր որ բախտն է նրան քշել՝ տարիների ժանգը ուսին,

կսլանար դեպի վերև, դեպ լեռները աստվածային,

ուր անձրևի կաթիլներից

ձյան ճերմակ փաթիլներ են հիմա ծնվում,

և անապակ ճառագայթը վերածվում է

լուսնացրոնք արահետի՝

կյանքով լեցուն հոգիների կրակ ու բոց խաղի համար:

Չարությունս հիմա չկա,

աղապակաս իր բարությամբ բեռնաձին է լոկ մնացել,

նա էլ վաղուց է մոռացել, հազար ափսոս,

ուր է տանում մաշվելու չափ ծանոթ դարձած

ամենօրյա կերի ճամփան:

17.01.24

Վահագն Մարտիրոսյան

Դիտվել է՝ 11094

Մեկնաբանություններ