Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Ռուսների հետ հարկավոր է խաղալ կա՛մ արդար, կա՛մ ընդհանրապես չխաղալ»

«Ռուսների հետ հարկավոր է խաղալ կա՛մ արդար, կա՛մ ընդհանրապես չխաղալ»
29.01.2024 | 07:41

Այսպիսի մի արտահայտություն է պտտվում, թե իբր Օտտո Բիսմարկն է դեռ ասել, որ Ռուսաստանի հետ ինչ-որ բան պայմանավորվելը որևէ արժեք չունի, և որ ռուսների հետ կնքած պայմանագրերն անգամ չունեն այն թղթի արժեքը, որոնց վրա դրանք ստորագրվել են։

Իրականում Բիսմարկն այլ բան է ասել, ու բառախաղերով հանրությանը մոլորեցնող Հայաստանի իշխանությունը գոնե այս հարցում պետք է զերծ մնա մանիպուլյացիաներից։

Իսկ Բիսմարկը հետևյալն էր ասում. «Հույսեր մի փայփայեք, թե Ռուսաստանի թուլությունից մեկ անգամ օգտվելով, կարողանալու եք հավերժ օգուտներ քաղել դրանից։ Ռուսները սովորություն ունեն վերադառնալու իրենց կորցրածի հետևից։ Եվ երբ նրանք վերադառնան, այդժամ հույսեր չփայփայեք, թե ճիզվիտական պայմանավորվածությունները արդարացնելու են ձեզ։ Դրանք նրանց համար չեն ունենալու անգամ թղթի արժեքը, որի վրա շարադրված են։ Հետևաբար, ռուսների հետ հարկավոր է խաղալ կա՛մ արդար, կա՛մ ընդհանրապես չխաղալ»։

Հ.Գ. Հայաստանի համար կարգավորման խնդիրը 2020 թ. եռակողմ համաձայնագրի տիրույթ վերադարձնելը լուծման գոյություն ունեցող բոլոր հնարավորություններից լավագույնն է։ Խոսքը չի վերաբերում նրան, թե առհասարակ լավագույնն է, այլ լավագույնն է առկա հնարավորի մեջ։ Սա է առայժմ միակ հնարավորությունը Արցախը գոնե հայաբնակ ու հայկական պահելու` հաշվի առնելով.

1. Ռուսներն անխուսափելիորեն վերադառնալու են կորցրածի հետևից։

2. Ճիզվիտական մյուս պայմանավորվածությունները որևէ արժեք չեն ունենալու նրանց համար։

3. Ռուսների հետ պետք է խաղալ կա՛մ արդար, կա՛մ ընդհանրապես չխաղալ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4491

Մեկնաբանություններ