Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ադրբեջանում հիմա էլ անհանգստանում են հնարավոր հանրաքվեի արդյունքներով

Ադրբեջանում հիմա էլ անհանգստանում են հնարավոր հանրաքվեի արդյունքներով
03.02.2024 | 17:27

Իհարկե, Բաքվի հպատակը հիմա մեզ վախեցնելու է, որ եթե կողմ չլինենք հնարավոր սահմանադրության փոփոխությանը, ապա Ադրբեջանը պատերազմ կհայտարարի։ Սրանում կասկած չկա, բայց այդ դեպքում ո՞ւմ է պետք ինքնիշխան խաղալը, եթե քո երկրում քո թշնամին պետք է որոշի, թե դու ինչ սահմանադրություն պետք է ունենաս։ Էստեղ ինքնիշխանության մասին հեքիաթները այլևս անիմաստ են, որովհետև ինքնիշխանն ինքն է որոշում ինչ օրենք ունենալ և որը չունենալ։

Ժողովրդավարական երկրի գլխավոր սյուզերենը, ինքնիշխանը, սուվերենը այդ երկրի քաղաքացիներն են, ովքեր որոշում են «ինչ, որտեղ, երբ»: Իշխանության սրբազան պարտականությունը գլխավորի, ինքնիշխանի կամքի իրացումն է, և ոչ երբեք հակառակը։ Ուրեմն` այն, ինչ որոշել է ժողովուրդը, իշխանությունը կամ պետք է իրագործի, կամ պետք է հեռանա:

Ժողովրդավարական երկրում սրա հակառակը չի կարող լինել:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5043

Մեկնաբանություններ