Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Փաշինյանը զոհաբերել է Արցախը՝ ոչինչ չստանալով

Փաշինյանը զոհաբերել է Արցախը՝ ոչինչ չստանալով
09.03.2024 | 10:37

Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն անուղղակի խոստովանում է, որ Փաշինյանը զոհաբերել է Արցախը՝ ոչինչ չստանալով. Ադրբեջանը շարունակում է չճանաչել Հայաստանի սահմանները և օրակարգից չի հանում, այսպես կոչված, միջանցքի հարցը:

Միակ տրամաբանական պատճառաբանությունն այն է, որ Փաշինյանն այս ամենն արել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու և տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելու նպատակով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3618

Մեկնաբանություններ