Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին
29.04.2024 | 19:33

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. ապրիլի 27-ին, «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի էջում հրապարակվել է 8 ր. 39 վրկ. տևողությամբ տեսանյութ՝ «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. Ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» (https://www.youtube.com/watch?v=wJtw2ZAQuxE) վերտառությամբ, որում «լրագրող» մասնագիտությամբ, Դավիթ Լևոնյան անուն ազգանունով ներկայացող անձը ստահոդ, կեղծ և փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցնում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին:
Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է (մեջբերումը վերոնշյալ «հաղորդման» էլեկտրոնային կապից է) «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» համար։
Լրագրողական արհեստավարժ, առարկայական և անաչառ բովանդակությունից, մասնագիտական էթիկայից և բարեվարքությունից զուրկ, ավելի շուտ՝ բլոգերային մենախոսության տպավորություն գործող նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։
Այսպիսով, իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին և նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին։

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
29.04.2024 թ.

Դիտվել է՝ 7255

Մեկնաբանություններ