«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հոդաբաշխ կամ անհոդաբաշխ երեք բառ անգիր ասողը իրեն քաղաքական գործիչ է համարում

Հոդաբաշխ կամ անհոդաբաշխ երեք բառ անգիր ասողը  իրեն քաղաքական գործիչ է համարում
20.05.2024 | 07:44

Քաղաքականությանը մասնակից լինել և քաղաքական գործիչ երևակայելը բոլորովին տարբեր բաներ են։

Միայն Հայաստանում է հնարավոր, որ հոդաբաշխ կամ անհոդաբաշխ երեք բառ անգիր ասողը սկսի իրեն քաղաքական գործիչ համարել ու մի բան էլ կուսակցություն հիմնել։

Ցավոք, ներհայաստանյան քաղաքական կյանքը հենց այդպիսին է ու այդ պատեհապաշտ և արկածախնդիր մարդիկ սկսում են ընդդիմադիր ու իշխանական միջանցքներում զվռնել, մարդկանց խաբել ու սեփական ոչնչությունը ծածկելու համար սեփական չստացված կյանքից «մեծ լեգենդ» հյուսել։

Իբրև պատերազմի մեկնած, բայց քարերի հետևում թաքնված ու հիմա հերոսական դեմքով ներկայացող, ամեն առիթի զինվորական համազգեստ հագնող, բայց բանակային ծառայությունից փախած դեմքերը, կներեք, Հայրենիք փրկել չեն կարող (իշխանական ու ոչ իշխանական)։

Հա, ես միշտ ոչ պոպուլյար բաներ եմ ասում, որովհետև տառապանքս փորձ ունի, իսկ մասնագիտությունս` բանաձև։

Հ.Գ. Ասվածը շարժման հետ ուղիղ կապ չունի, բայց ուղիղ կապ ունի երկրի քաղաքական և կուսակցական համակարգի հետ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3552

Մեկնաբանություններ