«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Դուք գոնե տեսե՞լ եք՝ ովքեր են աջակցում ձեր նիկոլին

Դուք գոնե տեսե՞լ եք՝ ովքեր են աջակցում ձեր նիկոլին
02.06.2024 | 16:38

Նիկոլական քարոզիչները փորձում են սևացնել Շարժումն էն «փաստարկով», որ դրան աջակցում են «մոսկվայաբնակ հայ կրիմինալ շրջանակները»:

Արա, դուք գոնե տեսե՞լ եք, թե ով է աջակցում ձեր նիկոլին.

Թուրքիայի ու Ադրբեջանի բարձր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնում աջակից զորք ուղարկել, Ադրբեջանում երգ են ձոնում, ԱՄՆ-ում ապրող թուրքերն ու ադրբեջանցիները նիկոլին աջակցող ակցիաներ են անում, վերջում էլ Նյու Յորքի Թայմ Սքուերի վրա սրտիկներով շնորհավորական վիդեոռոլիկ են տեղադրում ձեր «փրգիչի» ծննդյան առթիվ…

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 6183

Մեկնաբանություններ