«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հեծանվաշոուն շարունակվում է

Հեծանվաշոուն շարունակվում է
13.10.2024 | 13:05

ԿԳՄՍ նախարարությունը Տավուշի մարզի հիմնական, ավագ միջնակարգ դպրոցներին, վարժարաններին , ընդհանուր թվով 82 հանրակրթական ուսումնական հաստատություններին հատկացրել է 270 հեծանիվ։ Հեծանվաշոուն շարունակվում է։ Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցների շենքեր, դրանց մարզադահլիճները վատ վիճակում են, փոխանակ դրանք նորոգեք, հեծանվաշոուներ եք անում։

2018 թվականին ինչո՞ւ դպրոցներին հեծանիվ չէիք հատկացնում, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դեռ հեծանվացավով չէ՞ր վարակվել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4102

Մեկնաբանություններ