ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Տեսնել գիտե՞նք

Տեսնել գիտե՞նք
11.12.2024 | 20:58

Ահա Լույսը,

Նա՛ է կյանքին դառնում պատճառ,

Նրանով են տեսանելի

խոտից մինչև թռչուն ու բառ...

Ցորնեհատիկ, ա՜յ, տեսնում ենք,

բայց տեսնո՞ւմ ենք

նրա ներսում եղած կյանքը,

բազմապատկող լո՛ւյսը, հյուլե՛ն,

թաքուն ննջող աղաղակը,

որ հատիկի մեռնելու հետ ծիլ է տալիս

և բազմանում` վեր հառնելիս...

Ծառն ենք տեսնում,

բայց տեսնո՞ւմ ենք ներսը ծառի,

ինչ կլինի նրա խորքում,

երբ որ գարնան գաղտնին զարթնի ու վարարի...

Կապույտ երկինք, ժպտուն աստղեր, տեսնո՛ւմ ենք, կա՛ն,

բայց տեսնո՞ւմ ենք նրանց դողոցը կենդանի`

համատարած կյանքի վկան...

«Փոքրիկ իշխանն» ենք, այ, կարդում,

հետաքրքիր պատմությո՞ւն է լոկ թվում մեզ,

և գրողն իր այդ պատմությամբ

ինչ որ թաքուն, սիրելի՛ բան` չի՞ ասում, տե՛ս...

Պարզվում է, որ շատ անգամ`

նայում ենք մենք ու չենք տեսնում,

ինչ չենք տեսնում, այդ բաները`

այնքա՜ն հեշտ ենք մենք անտեսում...

Եվ ի՞նչ` բաժա՞կն է կարևոր,

թե նրա մեջ եղած ջուրը,

չէ՞ որ ջուրն է լոկ հագեցնում ծարավը մեր,

և կմնանք էլի ծարավ, թե ունենանք

դատարկ, թեկուզ շատ բաժակներ...

Որ ամեն ինչ տեսնենք լրիվ, ամբողջական,

բավական չէ նայել աչքով,

աչքի տեսածն ի՞նչ է` կեղև՛,

բայց իմաստուն, որ մենք դառնանք`

սրտո՛վ տեսնել է հարկավոր

ու ճաշակել է հարկավոր`

միջուկ և ո՛չ պես-պես ձևեր:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7311

Մեկնաբանություններ