CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Ընդերքի նկատմամբ ամրագրված է պետության կամ ժողովրդի բացառիկ սեփականության իրավունքը

Ընդերքի նկատմամբ ամրագրված է պետության կամ ժողովրդի բացառիկ սեփականության իրավունքը
14.01.2025 | 12:48



Որևէ երկրում ընդերքը չի կարող շահագործման լիցենզիայի քողի տակ վերածվել մասնավոր սուբյեկտի սեփականության, ինչը տեղի է ունենում մեր երկրում: Ընդերքի նկատմամբ ամրագրված է պետության կամ ժողովրդի բացառիկ սեփականության իրավունքը: Ի դեպ, դա սահմանված էր նաև Հայկ. ԽՍՀ 1978թ. Սահմանադրությամբ (11-րդ հոդ.), ինչն անտեսվեց նորանկախ Հայաստանի արդեն առաջին Սահմանադրությամբ: Թեպետ, ընթացիկ օրենքներով իներցիայի ուժով պահպանվեց ընդերքի նկատմամբ սեփականության բացառիկ իրավունքը, այնուամենայնիվ, այն արժանացավ բազում այլ մեռելածին հիմնադրույթների ճակատագրին, քանզի հանքարդյունահանման լիցենզիան բավարար հիմք է արդյունահանվող պաշարների նկատմամբ անվերապահ սեփականատեր ճանաչվելու համար, իսկ պետությունը բավարարվում է միայն անասելի անհամարժեք հարկերով, որոնց հինավորվածության մասին խոսելն անմիտ զբաղմունք է:

Այ սա է օտարերկրյա խաղացողների համար այդչափ գայթակղիչ դարձրել ընդերքշահագործման ոլորտը, ինչը բացակայում է տնտեսության ցանկացած այլ ճյուղում:

Այս ամենի համատեքստում աշխարհում ոսկի արդյունահանող երկրներում նկատելի բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում սոսկ ոսկեգործության ոլորտը որպես հարկային թիրախավորման առանցք դիտարկելը, մեղմ ասած, ռազմավարական հակաքայլ է:

Հ.Գ. Պետության ֆինանսատնտեսական հիմունքները առաջնահերթ կարևորություն ունեն, ուղղակի դրա երաշխիքները հարկ է ճիշտ տեղում փնտրել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 15131

Մեկնաբանություններ