«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

USAID-ը չի փակվում

USAID-ը չի փակվում
04.02.2025 | 11:49

Ամերիկյան երկօրյա տեղեկատվական բլեֆն ավարտվեց, USAID-ը չի փակվում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշանակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«ԱՄՆ ՄԶԳ-ի շատ գործառույթներ կմնան, բայց դրանք պետք է համապատասխանեցվեն ամերիկյան արտաքին քաղաքականությանը»,- ասել է Ռուբիոն։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4850

Մեկնաբանություններ