«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի»

«Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի»
07.05.2025 | 22:00

Հելլեները (հեթանոսները) իրենց պերճախոսությամբ մոլորեցնում են. «Որովհետև պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում» (Առակ., 5.3), իսկ հուդայականները Սուրբ Գրքով, որը սխալ են մեկնաբանում, խաբում են իրենց մոտեցողներին։

Նրանք մանկուց մինչև ծերանալը ուսումնասիրում են Գիրքը, բայց մեռնում են առանց հասկանալու։

Իսկ հերետիկոսների (աղանդների) շատ հետևորդներ իրենց «Քաղցրախոսությամբ և կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը» (Հռոմ., 16.18)՝ Քրիստոսի վկայակոչությամբ մեղրով ծածկելով իրենց անբարո դավանանքի թույները։

Նրանց բոլորի մասին Տերն ասել է. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի» (Մատթ., 24.5)։

Այդ նպատակով էլ կատարվում են մեր այս ուսուցումները և մեկնությունները հավատի հարցերի շուրջ։

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու դասերից

«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից

Դիտվել է՝ 6141

Մեկնաբանություններ