«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Խուլիգանությո՞ւն, չէ, չենք լսել

Խուլիգանությո՞ւն, չէ, չենք լսել
02.06.2025 | 13:10

Չախալյանին ժամանակին կալանավորեցին այն բանի համար, որ հայհոյել էր այն պահին, երբ կողքի տեսախցիկը ուղիղ եթերում էր:

Իշխանության համակիր Գնել Սարգսյանն իր ձեռքով միացրած ուղիղ եթերի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է տվել հոգեւորականին, բազմության աչքի առաջ:

Գնելը մինչեւ հիմա նույնիսկ չի ձերբակալվել:

Խուլիգանությո՞ւն, չէ, չենք լսել...

Ես ձեր քայքայած իրավապահ համակարգը:

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 5222

Մեկնաբանություններ