Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իրանական բանակի զգուշացումը

Իրանական բանակի զգուշացումը
02.07.2025 | 11:32

Իրանի Իսլամական Հանրապետության Հեղափոխության պահապանների կորպուսի հետ ասոցացվող էջերը տարածում են իրանական բանակի զգուշացումը, որին կից նկարը հատկապես շատ հասցեական ու խոսուն է.

Իրանի զինված ուժեր.

«Զգուշացում ցանկացած երկրների, որոնք իրենց օդային տարածքը կբացեն ԱՄՆ-ի կամ Իսրաելի համար Իրանի վրա հարձակվելու նպատակով: Նման գործողությունները կգնահատվեն որպես թշնամական, և դրանց կհաջորդեն հետևանքներ»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 14020

Մեկնաբանություններ