Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity)

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity)
09.08.2025 | 16:27

Այսպես է կոչվելու Թրամփի ճանապարհը (միջանցքը, երթուղին, պողոտան կամ փողոցը):

TRIPP-ի հետ կապված, գոնե առայժմ, ոչինչ պարզ չէ:

Այդ իսկ պատճառով գնահատականներ կամ վերլուծություններ անելն անշնորհակալ և անհեռանկարային զբաղմունք է:

TRIPP-ի մասին կարելի պնդել միայն, որ`

1. TRIPP-ին որևէ մեկը չէր սպասել և չէր հրավիրել, այն «հայտնվել» է ճնշման արդյունքում, հետևաբար` անցանկալի է:

2. TRIPP հապավումը շատ նման է ճանաչված սեռավարակի անվանմանը, հետևաբար` լսողության համար հաճելի չէ:

Այսքանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6454

Մեկնաբանություններ